Ո՞վ չպետք է ձմերուկ ուտի․ խոսել է բժիշկը

Ո՞վ չպետք է ձմերուկ ուտի․ խոսել է բժիշկը

Ձմերուկն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, սակայն որոշակի հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է զգույշ լինեն։ հաղորդում է Zakon.kz-ն։

Ինչպես նշեց գաստրոէնտերոլոգ Եվգենյա Մելնիկովան, ձմերուկը հարուստ է վիտամիններով և հակաօքսիդանտներով՝ ասկորբինաթթու, թիամին, ռիբոֆլավին, ֆոլաթթու, կարոտին, նիասին, մագնեզիում, որոնք բարձրացնում են իմունիտետը, խթանում են ուղեղի աշխատանքը և կանխում սրտանոթային հիվանդությունների զարգացումը։

«Ունենալով միզամուղ ազդեցություն՝ այն խթանում է երիկամները՝ վերացնելու թունավոր նյութերը, կանխում է աղերի կուտակումը և միզաքարային հիվանդությունը, բարելավում է մաշկի կառուցվածքը՝ այն դարձնելով առաձգական»,- նրա խոսքերն է մեջբերել է Gazeta.Ru-ն։

Սակայն, ըստ Մելնիկովայի, որոշ դեպքերում ձմերուկը վտանգավոր է։

«Որպեսզի պտուղը արագ մեծանա և հասունանա, այն սնվում է պարարտանյութերով, հիմնականում՝ ազոտ-նիտրատներով, որոնք ինքնին ցածր թունավոր են, բայց երբ մտնում են աղեստամոքսային տրակտի միկրոֆլորան, վերածվում են վնասակար նիտրիտների, խանգարում արյան տրանսպորտային ֆունկցիային, ինչը հետագայում կարող է հանգեցնել հիպոքսիայի և հյուսվածքներում թթվածնի պակասի»,- զգուշացրել է բժիշկը։

Խոսելով այն մարդկանց մասին, ովքեր պետք է զգույշ լինեն ձմերուկի հետ՝ բժիշկը զգուշացրել է, որ եթե արյան մեջ կալիումի բարձր մակարդակ կա, ապա պետք է օրական 150-200 գ-ից ավելի ձմերուկ չօգտագործել՝ սրտի առիթմիայից խուսափելու համար։