Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պուտինը հայտնել է ռազմածովային ուժերը «Ցիրկոն» հրթիռներով զինելու մասին

Blog Image

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրոնշտադտում ՌԴ նավատորմի օրվան նվիրված շքերթի ընթացքում կայացած իր ելույթի ժամանակ ասել է, որ մոտ ապագայում կսկսվի Զինված ուժերին «Ցիրկոն» հիպերձայնային համակարգերի մատակարարումը, գրել է MK-ն։

ՌԴ նախագահը նշել է, որ առաջին «Ցիրկոնը» կհանձնվի «Ադմիրալ Գորշկով» նավին եւ հավելել, որ «Ցիրկոն» համալիրների հնարավորություններն անսահման են, իսկ այն տարածքը, որտեղ կգործի «Ադմիրալ Գորշկով» նավը, կընտրվի՝ ելնելով Ռուսաստանի անվտանգության շահերից։

Send