Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է, ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա․ պատգամավոր

Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է, ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա․ պատգամավոր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Տարբեր հանգամանքներով պայմանավորված` Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է և երեկվանից դեպի ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա:

Շատերը տեղանքի, իսկ ոմանք` հեռախոսների լիցքավորման հետ կապված խնդիրներ ունեն, շատերն արդեն վառելիքի ու սննդի, իսկ հերթը չափից ավելի դանդաղ է շարժվում:

Ադրբեջանական անցակետի աշխատանքային ռեժիմն ու նրանց մոտեցումը հավելյալ ցավ ու տառապանք է փոխանցում մեր հայրենակիցներին:
Այս պահին միջնորդ երկրների խնդիրը պետք է դառնա` Ադրբեջանի վրա գոնե այդ մասով ճնշումներ գործադրելու և ճանապարհի թողունակությունը կտրուկ մեծացման հարցը:

Սա հատկապես վերաբերվում է ՌԴ-ին, ովքեր տեղում ներկայություն ունեն և ապահովման հետ կապված ֆունկցիաներ են ստանձնել:
Ադրբեջանի` այս պահին դրսևորած մոտեցումները նպատակ ունեն առավելագույնս ճնշումներ գործադրելու և հոգեբանական հարձակումներ իրականացնելու` առանց այդ էլ բոլոր առումներով խոցելի մեր հայրենակիցների վրա: