Բացահայտվել են քունը խանգարող մթերքները

Բացահայտվել են քունը խանգարող մթերքները

Որպեսզի չտառապեք անքնությունից և լավ քնեք, խորհուրդ չի տրվում քնելուց առաջ կարմիր միս և շոկոլադ ուտել, ասում է էնդոկրինոլոգ Կամիլiա Տաբեևան։ Gazeta.Ru-ի հետ զրույցում նա բացահայտել է քունը խանգարող այլ մթերքներ։

Բժիշկը զգուշացրել է, որ ավելի լավ է գիշերը չուտել կծու կերակուրներ և համեմունքներ, քանի որ դրանք բարձրացնում են էնդորֆինի մակարդակը և խթանում նյարդային համակարգը։ Տաբեևայի խոսքով՝ ընթրիքին խորհուրդ չի տրվում ճարպոտ մթերքներ օգտագործել, քանի որ դրանք մարսելու երկար ու դժվարին գործընթացը վնասում է քունը։

«Կարմիր միսը մարսելու համար շատ ավելի երկար ժամանակ է պահանջվում, քան, օրինակ, ձուկը, ուստի խորհուրդ չի տրվում այն ​​ուտել քնելուց առաջ»,- ասել է մասնագետը։

Էնդոկրինոլոգը խորհուրդ է տվել նաև երեկոյան ժամերին խուսափել կոֆեինային մթերքներից։ Տաբեևան հիշեցրել է, որ բացի թեյից և սուրճից, մուգ շոկոլադը առույգացնող ազդեցություն ունի, ուստի ավելի լավ է այն չուտել գիշերը։ Նաև, ըստ բժշկի, չի կարելի քնելուց առաջ ուտել ձմերուկ, սեխ և այլ մրգեր, որոնք հաճախամիզություն են առաջացնում։