Չինաստանը կարողացել է դանդաղեցնել Երկրի պտույտն ու երկարացնել օրվա տևողությունը

Չինաստանը կարողացել է դանդաղեցնել Երկրի պտույտն ու երկարացնել օրվա տևողությունը

ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ Չինաստանում կա հսկայական ամբարտակ, որը կարող է ազդել մոլորակի ուղեծրի վրա։

2012 թվականին ավարտված «Երեք կիրճեր» ամբարտակը հատում է Յանցզի գետը Սանդուպինգ քաղաքի մոտ և տեղակայված հզորությամբ համարվում է աշխարհի ամենամեծ էլեկտրակայանը։

Դրա լայնությունը 2,335 մետր է, իսկ բարձրությունը՝ ծովի մակարդակից 185 մետր։ Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 20.4 միլիարդ դոլար։

Ամբարտակը կարող է պահել մոտ 40 կիլոմետր խորանարդ ջուր, որը համարժեք է 40 տրիլիոն գալոնի։ Սա հանգեցնում է Երկրի զանգվածի տեղաշարժի, որը, ըստ ՆԱՍԱ-ի հաշվարկների, օրվա տևողությունը մեծացնում է 0.06 միկրովայրկյանով։

Այն նաև մոլորակը մի փոքր ավելի ուռուցիկ է դարձնում հասարակածային շրջանում և ավելի հարթ՝ բևեռներում։

Ժամանակի նման փոփոխությունը մարդկանց համար լիովին աննկատելի է՝ մեկ միկրովայրկյանը հավասար է 0.000001 վայրկյանի, իսկ ամբարտակի ազդեցությունը կազմում է ընդամենը 0.00000006 վայրկյան մեկ օրում։

Օրը ընդամենը մեկ վայրկյանով երկարացնելու համար անհրաժեշտ կլինի 16,666,666 «Երեք կիրճեր» ամբարտակ, եթե հաշվի առնենք նաև զանգվածը։

Դոկտոր Չաոյի խոսքով՝ մոլորակի պտույտի այս դանդաղումը համարժեք է տիեզերքի ողջ պատմության մեջ մոտ երեք լրացուցիչ օրվա: Տիեզերքը գնահատվում է 13.8 միլիարդ տարեկան։