Զինված բախում՝ Թուրքիայում․ կա զոհ և վիրավորներ

Թուրքիայի առողջարանային նահանգում մահացու ելքով փոխհրաձգություն է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է, ևս երկուսը վիրավորվել. հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Գիշերը թուրքական առողջարանային Բոդրում նահանգում զինված բախում է տեղի ունեցել․ հակամարտության մասնակիցների ազգությունը մնում է անհայտ։
Նախնական տեղեկություններով՝ փոխհրաձգությանը մասնակցել է վեց մարդ, որոնցից երեքը՝ հյուրանոցի բնակիչներ։ Միջադեպն աննկատ չի մնացել և մեծապես վախեցրել է տեղի հյուրերին, որոնց թվում հավանաբար կան ռուս զբոսաշրջիկներ։