Պայթյուն Գյումրու նախկին տեքստիլ գործարանի տարածքում

Քիչ առաջ պայթյուն է որոտացել Գյումրու Խրիմյան Հայրիկ և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում՝ նախկին տեքստիլ գործարանի տարածքում։ Լուրը MediaHub.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ խոտածածկ տարածք է այրվել, անիվներ, սակայն հրդեհը մեծ չէ, տեղում ԱԻՆ հաշվարկները մարման աշխատանքներ են իրականացնում։
Ըստ Կոստանյանի՝ այրված տարածքը մեծ չէ, զոհեր և վիրավորներ չկան։
«Մանրամասներն ԱԻՆ-ը շուտով կհայտնի»,- ասաց նա։
Նարե Գնունի