Քոչարյանն էլ Սերժ Սարգսյանի նման չի մասնակցելու Մայր Տաճարի բացմանը

Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու: Այդ մասին MediaHub-ին հայտնեցին երկրորդ նախագահի գրասենյակից։
«Միաժամանակ շեշտեմ, որ երկրորդ նախագահը մշտապես ընդգծված հարգանք ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների և հավատավոր ժողովրդի նկատմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։
Հիշեցնենք, որ երեկ գրել էինք՝ ՀՀ առաջին և երրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը չեն մասնակցելու Մայր Տաճարի վերաօծմանը։ Երրորդ նախագահի գրասենյակն այսօր պաշտոնապես հաստատեց մեր տեղեկությունը։
Փաստացի, այդ հաստատումից մեկ ժամ անց իր դիրքորոշումը հրապարակեց նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը:
Նարե Գնունի