Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքում՝ Մաշտոցի փողոցում՝ գինու գործարանի հարևանությամբ, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 27-ամյա Միքայել Մ.-ի վարած «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենան և 34-ամյա Արկադի Մ.-ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Միքայել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: