ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում գնացքների բախման ողբերգական վթարի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանին՝ գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած վթարի կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասորե քաղաքում տեղի ունեցած ողբերգական գնացքի վթարից։
Հայաստանը կիսում է եղբայրական Հնդկաստանի ժողովրդի վիշտը։
Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների շուտափույթ ապաքինման համար»։