«Հայերի արյուն թափելու» համար հպարտացած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի

«Հայերի արյուն թափելու» համար հպարտացած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի

Ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են որպես հերոսի։ Այս մասին հայտնել է լրագրող Լինդսի Սնելը՝ X-ի իր միկրոբլոգում։

«Հուսեյն Ախունդովին, որը Հայաստանի սահմանը հատել էր և սպանել հայ քաղաքացիական անձի, ապա իր զոհի հեռախոսում տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսագրությունը, Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի»,- գրել է նա՝ գրառմանը կից հրապարակելով նաև տեսանյութ, որտեղ Հուսեյն Ախունդովին շրջապատել են տասնակ լրագրողներ։

Ախունդովն էլ ասել է, թե իրեն «լավ է զգում» և «ուրախ է հայրենիք վերադառնալու համար»։