Նախկիններն այսօր հարսանիքի են. ովքե՞ր են ամուսնանում (տեսանյութեր)

Mediahub-ի տեղեկություններով՝ այս պահին «Դվին» ռեստորանում ընթանում է «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանի որդու Մարատի և ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի ՍԱՍ-ի Արտակի եղբոր աղջկա Լուիզայի հարսանիքը: Նորապսակների քավորը ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի որդին է Գոռը: Հարսանիքին հրավիրված են ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանության ներկայացուցիչներ, օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որը հրավիրված է փեսայի կողմից:
Հարսանեկան արարողությունը վարում են Իվետա Մուկուչյանն ու Խորեն Լևոնյանը։
Mediahub-ի ձեռքի տակ տեսանյութ է հայտնվել հարսանեկան արարողության տարբեր դրվագներից:
Ի դեպ, մեր տեղեկություններով` այսօր ամուսնանում է նաև ԱԺ նախկին պատգամավոր և նախկին փոխխոսնակ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի որդին: Նաղդալյանը մեզ ասել էր, որ հարսանիքը անելու են «նեղ կռուգով»:
Տեսանյութերն՝ այստեղ
Վահե Մակարյան