299 դոլար. ԱՄՆ-ում թողարկվել են «Թրամփի կոշիկները»

ԱՄՆ-ում թողարկվել են «Թրամփի կոշիկները». սպորտային կոշիկները՝ մահափորձից անմիջապես հետո արված նախկին նախագահի լուսանկարով, արժեցել են 299 դոլար։
Կոշիկները արտադրվել են Թրամփին պատկանող ընկերության կողմից։ Ընդհանուր առմամբ վաճառքի է հանվել հինգ հազար զույգ, որոնցից տասը ստորագրել է ինքը՝ նախկին նախագահը։
Հիշեցնենք, որ կիրակի օրը մահափnրձ էր տեղի ունեցել Թրամփի դեմ. 1 մարդ մահացել էր, 2-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: