Ֆրանսիայում արդյունաբերական արտադրությունը կարող է դադարեցվել գազի և էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով։ Այս մասին հուլիսի 16-ին հայտնել է Le Monde-ը։
Այս մտավախությունն են հայտել երկրի գործարարները։
Էներգիայի ծախսերի նվազեցման խորհրդատվական Enoptea ընկերության մասնագետ Յան Դոլբոյի կարծիքով՝ 2023 թվականին գազի և էլեկտրաէներգիայի գները կկրկնապատկվեն։
«Սպառումը նվազեցնելու համար մեր հաճախորդները պատրաստ են փոխարինել մեքենաները, փոխել արտադրամասերը, ինչը նրանք չէին նախատեսում անել մեկ տարի առաջ»,- ասել է Դոլբոն։
Ավելի վաղ՝ հուլիսի 10-ին, Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը հայտարարել էր, որ երկրի կառավարությունը պատրաստվում է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը։ Նախարարի խոսքով՝ անպատասխանատու կլիներ անտեսել նման հնարավոր ելքը։