Կրեմլը հաստատում է Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպումը

Կրեմլը հաստատում է Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է առանձին հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևան կատարելիք այցի ընթացքում, որտեղ նոյեմբերի 23-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ТАСС-ը։

«Այո, դա (հանդիպումը) ծրագրված է, իհարկե»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Պեսկովը հաստատել էր, որ Պուտինն անձամբ է մասնակցելու Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։