Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտառոց դեպք՝ Երևանում, մեկն օտարերկրացուն «Զվարթնոց»-ից մինչեւ «Ալեքսանդրա» հյուրանոց տեղափոխելու համար ստացել է 100 եվրո․ Shamshyan

Blog Image

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ալեքսանդրա» հյուրանոցի բնակիչ, Ռումինիայի Հանրապետության քաղաքացի 37-ամյա Իրինա Լիվիա Վիկտորի Նիցուին «Զվարթնոց» օդնավակայանից մինչև հյուրանոց տեղափոխելու համար՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խաբեությամբ պահանջել և ստացել է 100 եվրո։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 45-ամյա Վահագն Մ․-ն։

Send