Վլադիմիր Պուտինը պարգևատրել է թիկունքի վետերան Եվդոկիա Եսայանին

Թիկունքի վետերան Եվդոկիա Եսայանը Ռուսաստանի նախագահի կողմից պարգևատրվել է Հաղթանակի 80-ամյակի առթիվ մեդալով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։
100-ամյա կնոջը պարգևը հանձնել են Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը և Կրասնոդարի քաղաքային դումայի նախագահ Վերա Գալուշկոն:
Եվդոկիա Եսայանը Կրասնոդարի առաջին վետերան է, որին Ռուսաստանի նախագահի կողմից «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80 տարին» մեդալ է շնորհվում։