Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ վիճակում է Երևանի և մարզերի օդը․ մանրամասներ

Blog Image

Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. սեպտեմբերի 22-28-ը (2024թ․)

Հրազդանում՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ սեպտեմբերի 25-ին։

Գյումրի, Արարատ և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

 

Երևանում մթնոլորտային օդի որակը. սեպտեմբերի 26-հոկտեմբերի 2-ը (2024թ.)

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոն վարչական շրջանում՝ սեպտեմբերի 26-30-ը,

Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին, հոկտեմբերի 1-ին,

Արաբկիրում և Շենգավիթում չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ սեպտեմբերի 26-ին,

Շենգավիթ վարչական շրջանում, Նոր Նորքում և Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Send