Հանրահայտ «Տերմինատոր» ֆիլմի սցենարը կարող է կյանքի կոչվել, ասել է կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը:
«Մենք անկատար բիոմեքենաներ ենք։ Իսկ համակարգիչը, տեսականորեն, կարող է ավելի քիչ սխալներ թույլ տալ, ավելի ճշգրիտ լինել, ավելի արագ լինել և այլն։ Եվ դա կդառնա գոյության հիմնական խնդիրը», - ռեժիսորի խոսքերն է մեջբերել «Daily Mail»-ը։
Քեմերոնը ասել է, որ արհեստական բանականությունը կարող է հանգեցնել ռոբոտների կողմից իշխանության զավթման և ապոկալիպսիսի, ինչպես պատկերված է «Տերմինատոր 2»-ում։
