Եթե Ռուսաստանի Դաշնությունը չհամաձայնի հրադադարին ուրբաթ՝ օգոստոսի 15-ին, ապա այն կբախվի Միացյալ Նահանգների «հետևանքների»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Շատ լուրջ հետևանքներ կլինեն։ Այո՛», - ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք հետևանքներ կլինեն, եթե Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվի հրադադարից ուկրաինական հակամարտության մեջ։
Օգոստոսի 13-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսի ժամանակ Թրամփը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման նպատակը Ուկրաինայում հրադադարի հասնելն է։
Նույն օրը ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, եթե երկու առաջնորդների հանդիպումը անհաջող լինի։
Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը տեղի կունենա Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին։ Պուտինը և Թրամփը կքննարկեն Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը, այդ թվում՝ տարածքների փոխանակումը։