ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստվում են առաջիկա օրերին Իրանին հնարավոր հարված հասցնել։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների։
Նրանց տվյալներով՝ պոտենցիալ հարձակում կարող է իրականացվել հունիսի 21-22-ին, սակայն կա հավանականություն, որ պլանները փոխվեն։ Հարվածին պատրաստվում է նաև ԱՄՆ-ի «մի շարք դաշնային գերատեսչությունների բարձրագույն ղեկավարությունը»։
Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Իրան-Իսրայել հակամարտությունում ԱՄՆ միջամտության վերաբերյալ վերջին օրերին կտրուկ փոխվել է հանրապետական դաշնակիցների ճնշման պատճառով։
Սենատոր Լինդսի Գրեհեմը դրդում է Թրամփին քննարկել Թեհրանի դեմ ռազմական գործողություն սկսելը: