Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը կկայանա օգոստոսի 14-ին՝ ժամը 17.30-ին։
Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտնում է, որ դատական նիստը ՀՀ հակակոռուպցիոն դատարանում է լինելու։
Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը։ Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը պետք է վերացվի: