Կադրեր են տարածվել, թե ինչպես են Աբովյան քաղաքում դանակահարում մի երիտասարդի, ով հետո մահացել է։
Մահացածը դեկտեմբերին կդառնար 25 տարեկան։
Կադրերն այստեղ (5-րդ ալիք, Aurora News)
Նոյեմբերի 10-ին սպանություն և սպանության փորձ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչություն ահազանգ էր ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից, և հայտնել էին, որ դանակահարության հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, հայտնել էր «Shamshyan.com»-ը։
Տեղում բժիշկները ոսիկաններին հայտնել էին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուսը գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարել էին 2-րդ վիրավորի կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել էին, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում։
