Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Երևանի քաղաքապետարանի պատվիրակություն կգործուղվի Մարսել

Blog Image

Երևանի քաղաքապետարանի պատվիրակություն կգործուղվի Ֆրանսիայի Մարսել քաղաք հոկտեմբերի 14-ից 18-ը ։ 

Պատվիրակության կազմում կլինեն Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը, քաղաքապետի օգնական Լենա Մելքոնյանը, արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ Նորա Հարությունյանը և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը։

Մեկնումը պայմանավորված է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլայի հրավերով։ Կքննարկվեն առողջապահության ոլորոտում համագործակցության հարցերը։

Սարգիս Մադաթյանի բացակայության ընթացքում քաղաքապետի տեղակալի պարտականությունների կատարումը կվերապահպվի Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանին:

Իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի բացակայության ընթացքում տնօրենի պարտականությունների կատարումը կվերապահպվի բուժական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Հովհաննիսյանին:

Send