Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահները․ քննարկել են նաև Հայաստանը

Blog Image

Չինական Թիենծինում հանդիպել են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Քննարկվել են երկու երկրի հարաբերությունները, նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Ի թիվս այլնի՝ նրանք մտքեր են փոխանակել նաև Սիրիայում, Գազայի հատվածում իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի վերաբերյալ:

Իրանի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախաստորագրմանը՝ միաժամանակ նշելով, որ «Թեհրանը դեմ է Հարավային Կովկասի գործերին արտաքին միջամտությանը և պատրաստակամություն հայտնել ամրապնդել համագործակցությունը հարևանների հետ»:

Send