Կորոնավիրուսն այսօր Արցախում

Կորոնավիրուսն այսօր Արցախում

Մարտի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, կատարվել է 111 թեստավորում։ Արձանագրվել է մահվան 2 դեպք, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Ստացիոնար բուժում է ստանում 46 մարդ։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9511 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2981 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 37 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: