Ո՞վ կփոխարինի Վահագն Հովակիմյանին

Քիչ առաջ հայտնել ենք, որ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանն իշխանության կողմից առաջադրվելու է ԿԸՀ նախագահի պաշտոնում։ Լուրը ֆեյսբուքյան իր հաշվում հրապարակել էր հենց ինքը՝ Հովակիմյանը։
Իսկ ո՞վ կփոխարինի նրան ԱԺ-ում։ ՔՊ ցուցակի հերթական համարը Դավիթ Առուշանյանն է։ Նա Գյումրու համայնքապետի տեղակալն է։
Փորձեցինք զրուցել Առուշանյանի հետ՝ հասկանալու, թե արդյո՞ք ինքը պատրաստվում է ստանձնել պատգամավորական մանդատը, սակայն Գյումրու համայնքապետարանից տեղեկացանք, որ նա այսօր աշխատանքի չի գնացել, տեղում չէ։
Ըստ մեր տեղեկությունների՝ Առուշանյանը կհետևի Գյումրու նախկին համայնքապետ Կարեն Սարուխանյանի օրինակին և կվերցնի պատգամավորական մանդատը։ Սարուխանյանը հուլիսի 7-ին ստանձնեց մանդատը՝ փոխարինելով Արթուր Դավթյանին, որը գնաց ԲԴԽ։
Նարե Գնունի