Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆանտան գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակեր

Blog Image

Հուլիսի 19-ին` ժամը 20:28-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։56-ին, մարվել՝ 21:11-ին: Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր։

Send