Չտեսանք որևէ բան, որն ապացուցեր, թե ՌԴ զինված ուժերը նպաստում են խաղաղությանն ու կայունությանը

Միացյալ Նահանգների պետական քարտուղարության մամուլի փոխխոսնակ Վեդանտ Պատել, ի թիվս այլնի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը։
«Մենք մասնակից չենք եղել [2020 թվականի նոյեմբերի 9/10-ի] եռակողմ համաձայնագրին, որը 2020 թվականին վերջ դրեց մարտական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, ապա Ռուսաստանի Դաշնության ուժերի տեղակայմանը տարածաշրջանում: Անկեղծ ասած, չտեսանք որևէ բան, որն ապացուցեր, թե Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում: Անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները դրա վառ ապացույցն են: Դա նաև ցույց տվեց, որ Ռուսաստանը վստահելի դաշնակից կամ գործընկեր չէ»,- ասել է Պատելը ճեպազրույցի ժամանակ:
Մամուլի փոխխոսնակը նշել է, որ ԱՄՆ-ը «վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն ու արժանապատիվ խաղաղության» և որ «պատրաստ է շարունակել աջակցել այդ գործընթացին»: