Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մենամարտը չեղարկվել է․ ի՞նչ է պատահել Ծառուկյանին

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի մենամարտը պաշտոնապես չեղարկվել է, հայտնում է RED CORNER MMA-ն։
Հաղորդվում է, որ հայաստանցի մարտիկը դուրս է եկել պայքարից մեջքի վնասվածքի պատճառով: Այսպիսով, Ծառուկյանի փոխարեն տիտղոսի համար Մախաչևի հետ պետք է մենամարտի բրազիլացի Չարլզ Օլիվեյրան, բայց միևնույն ժամանակ Red Corner MMA-ն հայտնում է, որ UFC-ում փոխարինման հիմնական տարբերակն է Ռենատո Մոյկանոն։
Հիշեցնենք, որ մենամարտը պետք է կայանար UFC311 մրցաշարում հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը Լոս Անջելեսում։