«Մանչեսթեր Սիթին» գլխավորում է Դանի Օլմոյին ձեռք բերելու մրցավազքը

«Մանչեսթեր Սիթին» գլխավորում է Դանի Օլմոյին ձեռք բերելու մրցավազքը

«Մանչեսթեր Սիթին» ուշադիր հետևում է «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի իրավիճակին և համարվում է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ֆավորիտը: Գրել է Mundo Deportivo-ն։

Օլմոյին ձեռք բերելու հավակնորդների թվում են նաև Մադրիդի «Ռեալը», «Արսենալը» և «Չելսին»:

Ըստ SportBild-ի՝ ֆուտբոլիստն ինքը մտածում է հաջորդ մրցաշրջանում նոր մարտահրավերի մասին և կարող է հեռանալ ակումբից, հատկապես, երբ նրանով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և «Սիթին»:

Մի շարք այլ ակումբներ, ներառյալ «Արսենալը» և «Չելսին», նույնպես հետևում են իրավիճակին «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» հետ միասին:

Օլմոն չէր պատրաստվում լքել Լայպցիգը և ամռանը երկարաձգեց պայմանագիրը մինչև 2027 թվականը: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ խաղացողը փոխել է իր մտադրությունը։ Նրա պայմանագրում կա նաև 60 միլիոն եվրոյի (52 միլիոն ֆունտ/64 միլիոն դոլար) հրաժարագնի կետ: