Քուվեյթն արդեն նոր էմիր ունի

Քուվեյթն արդեն նոր էմիր ունի

Քուվեյթի կառավարությունը նոր էմիր է հռչակել թագաժառանգ Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբբահին։

83-ամյա թագաժառանգը էմիր է հռչակվել ավագ եղբոր՝ Նաուաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահի մահից հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 86 տարեկան հասակում մահացել է էմիր Նաուաֆ ալ-Ահմադ ալ-Սաբբահը, որը գահին էր եղել 2020 թվականի սեպտեմբերից։