Ախալցխայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ախալցխայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին Ախալցխայում շարունակվել են Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները:

Առավոտյան Ախալցխայի Սբ. Գրիգոր լուսավորիչ եկեղեցու մոտից երթ է տեղի ունեցել դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող։

Միջոցառմանն ու երթին մասնակցել են նաև Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի սաները։