Բանտարկությունից ազատված պաղեստինցիներով ավտոբուսներն Օֆեր ճամբարից մեկնել են դեպի Ռամալլա։
Իսրայելն ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկյալների՝ 4 կին զինվորական պատանդների դիմաց, հայտնել են ԶԼՄ-ները։
Այսօր հայտնի էր դարձել, որ ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իսրայելցի պատանդների՝ Լիրի Ալբագին, Կարինա Արիեւին, Դանիելլա Գիլբոային և Նաամա Լեւիին։ Նրանք առևանգվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Նահալ Օզում ՀԱՄԱՍ-ի հսկողության բազայի վրա հարձակման ժամանակ։
Իսրայելն իր հերթին պետք է պատանդներից յուրաքանչյուրի համար 50 պաղեստինցի բանտարկյալ հանձներ ՀԱՄԱՍ-ին։