ՌԴ-ում մարդատար ինքնաթիռը բախվել է թռչունների երամի

ՌԴ-ում մարդատար ինքնաթիռը բախվել է թռչունների երամի

Իրկուտսկի օդանավակայանում մարդատար ինքնաթիռը բախվել է թռչունների երամի. հաղորդում է Արեւելյան Սիբիրի տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը։ Փաստի առթիվ իրավապահ մարմինները հետաքննություն են կազմակերպել։

Նախնական տվյալներով՝ 2023 թվականի օգոստոսի 2-ին Իրկուտսկ-Յակուտսկ երթուղիով թիվ 6329 չվերթն իրականացնող ինքնաթիռի թռիչքի ժամանակ բախում է տեղի ունեցել թռչունների երամի հետ, ասվում է հաղորդագրության մեջ։

Միջադեպի պահին ինքնաթիռում եղել է 124 ուղեւոր։ Օդանավի անձնակազմը որոշել է ընդհատել թռիչքը և վերադառնալ կայանատեղի։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Ներկայումս գնահատվում է ինքնաթիռի տեխնիկական վիճակը։ Բայկալ-Անգարայի տրանսպորտային դատախազությունը ստուգում է թռիչքների անվտանգության օրենսդրության համապատասխանությունը. հաղորդում է մամուլի ծառայությունը։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld