Քլոե Քարդաշյանը անկեղծ լուսանկար է հրապարակել

Քլոե Քարդաշյանը անկեղծ լուսանկար է հրապարակել

Ձեռնարկատեր, հեռուստաաստղ և բլոգեր Քլոե Քարդաշյանը TMRW Magazine–ի նոր համարի դեմքն է։ Նկարները հայտնվել են ամսագրի Instagram-յան էջում։

Քլոե Քարդաշյանը կեցվածք է ընդունել սև մինի զգեստով, որը մերկացրել է նրա աջ կուրծքը։ Նա ձեռքերի մեջ խնձոր է պահել, որով ծածկել է կուրծքը։ Արտաքին տեսքը համալրվել է զանգվածային ականջօղերով:

Հեռուստաաստղն ամսագրին տված հարցազրույցում խոսել է վիրահատություններից հետո իր հանդիպած դժվարությունների մասին։

2016 թվականին Քլոե Քարդաշյանը խոստովանեց, որ մաշկի քաղցկեղ ունի։ Հիվանդությունը վաղ փուլում էր, ուստի բուժումը հաջող է անցել։

«Բժիշկները մեջքիս վրա չարորակ խալ էին հայտնաբերել։ Ես վիրահատվեցի և գրեթե 20 սմ մաշկ հեռացվեց: Շատ ցավոտ էր»,- ասել է աստղը։