Հնարավոր է՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը չկնքվի․ Փաշինյան

Ցանկանում եմ՝ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ, սակայն որքանո՞վ է սա իրատեսական։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին։

Իր բարձրաձայնած հարցին պատասխանեց՝ Կառավարության հետ միասին բոլոր ջանքերը կգործադրեն, որ այն իրատեսական լինի։ 

«Կա մի կարևոր հանգամանք, հույս ունենք, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։ Եթե հաշվի առնենք, որ Պրահայում պայմանավորվել ենք, որ այն տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, ապա այն կարող է իրատեսական լինել, քանի որ սահմանները հայտնի են: Շատ կարևոր է նաև հետևյալ հանգամանքը, որ պետք է միջազգայնորեն  տեսանելի երկխոսություն սկսվի ԼՂՀ և Ադրբեջանի միջև։ Թշնամանքը և իրավիճակը պետք է կառավարվի, որովհետև եթե դա կառավարելի չէ, ապա դա իր հետ միայն վնաս կբերի »,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում