Ռուսաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ․ ԱԽՔ

Ռուսաստանը պետք է հստակեցնի որպես ՀԱՊԿ անդամ, իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ, այլ ոչ թե Հայաստանը։ Այս պահին Հայաստանը իրականացնում է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն։ Ռազմական տեխնիկայի ձեռք բերումը, օրինակ, ՌԴ-ի հետ 96%-ից իջել է 10%-ից էլ ցածր։ Հայաստանը գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, այլ նաև Ասիայում, Հնդկաստանում և տարբեր ուղղություններով։ Այս մասին ՔՊ-ի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում