Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որտեղ հիշատակվում է Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիան

Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որտեղ հիշատակվում է Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիան

Ապրիլի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին, որտեղ նշվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան։

ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է բանաձևից հանել Ուկրաինայի դեմ ագրեսիայի մասին հիշատակումը, սակայն փաստաթուղթն ընդունվել է 122 կողմ ձայներով։ Բանաձևին աջակցել են նաև Հայաստանը, Ղազախստանը, Չինաստանը և Թուրքիան։

Բանաձևին դեմ են արտահայտվել Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան եւ Հյուսիսային Կորեան։ Ձեռնպահ են քվեարկել Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և 15 այլ երկրներ։

Բանաձևում ռուսական ագրեսիան հիշատակվում է հետևյալ կետում.


«Հաշվի առնելով, որ Եվրոպայի առջև այսօր ծառացած աննախադեպ մարտահրավերները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության, իսկ մինչ այդ Վրաստանի դեմ ագրեսիայից հետո և Ռուսաստանի Դաշնության Եվրոպայի խորհրդին անդամակցության դադարեցումից հետո,  պահանջում են ամրապնդել համագործակցությունը  ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհուրդի միջև, մասնավորապես՝ ցանկացած պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության հարգման վրա հիմնված խաղաղությունն ու անվտանգությունը անհապաղ վերականգնելու և պահպանելու համար, ռազմական գործողությունների ժամանակ ապահովելու մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի հարգումը, փոխհատուցելու զոհերին պատճառված վնասը և պատասխանատվության ենթարկելու բոլոր նրանց, ովքեր մեղավոր են միջազգային իրավունքի խախտման համար…»: