«Հրապարակ» թերթը գրում է․
ՀՀ Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը նախորդ ամիս դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ օգոստոս ամսին իր անունը՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթական դատավորների թեկնածուների ցուցակից հանելու մասով որոշումը վերանայելու պահանջով։
Դեռեւս հուլիս ամսին ԲԴԽ-ն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին առաջարկել է Մերի Համբարձումյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի թափոր պաշտոնում նշանակելու համար, սակայն Խաչատուրյանը առարկություններ է ներկայացրել թեկնածության վերաբերյալ, ինչն էլ ԲԴԽ-ն ընդունել է եւ հանել նրա անունը առաջարկվող ցուցակի կազմից։
Խաչատուրյանի առարկությունները վերաբերել են դատավորի գործունեության գնահատման արդյունքների վերաբերյալ որոշման եւ դրա նախագծի վերաբերյալ դատավորի նկատառումների բացակայությանը։
Մերի Համբարձումյանը ԲԴԽ-ին իր դիրքորոշումը հայտնելիս նշել է, որ ինքը հնարավորությունը չի ունեցել մասնակցել համապատասխան նիստին, որտեղ որոշվել է իր անունը հանել թեկնածուների ցուցակից, եւ իր կամքից անկախ չի կարողացել ներկայացնել որոշման վրա էական ազդեցություն ունեցող հանգամանքը։
ԲԴԽ-ն ի վերջո որոշել է Մերի Համբարձումյանի դիմումը մերժել։
Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում․