Իսկ դուք գիտեք երբ և ինչպես է ստեղծվել բոլոր ժամանակների սեղանի անբաժան ուտելիքը․ հետաքրքիր փաստեր պանրի մասին

Իսկ դուք գիտեք երբ և ինչպես է ստեղծվել բոլոր ժամանակների սեղանի անբաժան ուտելիքը․ հետաքրքիր փաստեր պանրի մասին

Բոլոր ժամանակներում մարդկանցից սննդակարգի անբաջան  մաս է կազմել պաննիրը։ Մեծ ճանաչում վայելող այդ սննդամթերքը, պարզվում է, բավական հին արմատներ ունի: Թեև անհնար է ասել, թե պանրի առաջին կտորը երբ և որտեղ է պատրաստվել, սակայն, որոշ աղբյուրների համաձայն հետքերը տանում են դեպի հեռավոր մ.թ.ա. 8-7-րդ հազարամյակներ:

Ձեզ համար առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր փաստ․

1.Առաջացումը։ Զարմանալի կլինի, բայց պանիրն առաջին անգամ պատրաստել են դեռևս 7000 տարի առաջ։ Շատ ուսումնասիրողների կարծիքով պանիրը առաջին անգամ հայտնվել է Մերձավոր Արևելքում։ Քոչվորները կաթը արևի տակ չորացնում էին, որպեսզի այն ավելի երկար դիմանա և այսպես առաջացավ պանիրը։

2. Բորբոսի առկայություն։ Պպանրի այս տեսակը համարվում է բավականին անսովոր։ Հետաքրքիր է, որ այն հայտնաբերել են լրիվ պատահական։ Այս պանրի հայրենիքը համարվում է Ֆրանսիական Ռոքվոր քաղաքը։ Որոշ աղբյուրներում նշվու է, որ ռոքֆորն առաջին անգամ պատրաստել է մի հասարակ հովիվ։ Նա այնքան զբաղված է լինում, որ մոռանում է իր թողած պանրի կտորի մասին։ Մի քանի շաբաթ անց վերադառնալով նա գտնում է իր պանիրը, բայց արդեն բորբոսնած։

3.Կոլեկցիոներներ։ Մեր ժամանակներում ինչեր ասես, որ չեն հավաքում մարդիկ։ Կան նաև այնպիսիններ, ովքեր հավաքում են պանրի պիտակներ։ Նրանք անվանվում եմ տիրոսեմիֆիլիստներ։

4.Պանրի պաշտամունք։ Ֆրանսիայում շատ արարողություններ տեղի չեն ունենա, եթե սեղանից բացակայի պանրի  նախատեսված տեսակը։ Այս առթիվ Շարլ դը Գոլը կատակում էր - «Շատ դժվար է ղեկավարել մի երկիր, որտեղ 246 տեսակի պանիր կա»։

5. Պանրային մրցույթ։ Ամեն տարի Գլոստերի արվարձանում տեղի բնակիչները ոչ միայն կարող են ականատես լինել այսպիսի մրցույթի, այլ նաև մասնակցել։ Մրցույթի պայմանները շատ պարզ են, պանիրը գլորում են սարից, իսկ մասնակիցները պիտի վազեն  և այն բարձրացնեն գետնից։ Ով առաջինը կատարում է պայմաները, նա էլ հաղթում է։

6. Հատուկ նվեր։ Թագուհի Վիկտորիայի ամուսնության օրը նրան նվիրել են Չեդեր տեսակի պանիր, որի քաշը կես տոննայի էր հասնում։

7.Մեկ շիշ գինին, որպես արտադրանքը պահպանելու միջոց։ Պանրի պահպանման լավագույն տարբերակներից մեկը հետևյալն է, վերձնում եք մեկ շիշ գինին և զգուշորեն այն տեղադրում եք պանրի կենտրոնում։