Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին (լուսանկար)

 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին (լուսանկար)

Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը նախօրեին Փարիզում վրաերթի է ենթարկել հեծանվորդին, շաբաթ օրը գրել է Figaro թերթը։

«Ուրբաթ օրը՝ մայիսի 3-ի երեկոյան, մոտավորապես ժամը 19.30-ին (Երևանի ժամանակով 21.30-ին - խմբ.) էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մերը վթարի է ենթարկվել հեծանվորդի հետ Փարիզի վեցերորդ շրջանում... Հեծանվորդը իբր վարել է կարմիր լույսի ներքո, երբ նրան վրաերթի է ենթարկել նախարարը, ով իր անձնական մեքենան վարելիս է եղել»,- հայտնում է հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա ստացել է  կոնտուզիա և գլխի հնարավոր վնասվածք, ասվում է հոդվածում: Հաղորդվում է, որ նախարարն իր հերթին չի տուժել։ Նա ստիպված է եղել արյան ստուգում անցնել ալկոհոլի և թմրանյութերի վերաբերյալ, որոնք բացասական արդյունք են ցույց տվել։