Ստուգումներ՝ Wildberries-ի առնչությամբ

Ստուգումներ՝  Wildberries-ի առնչությամբ

Իրավապաշտպանները Քննչական կոմիտեին և դատախազությանը խնդրել են ստուգումներ սկսել Wildberries-ի առնչությամբ։

Առցանց մանրածախ վաճառողը կասկածվում է խարդախության մեջ: Այս մասին ТАСС-ին հայտնել է Մոսկվայի Էլեկտրոնային առևտրի միության ղեկավար Գեորգի Վոլկովը։

«Իմ կարծիքով, Wildberries-ը, առանց դատարանի որոշման, արգելափակել է մատակարարների գումարը մոտ 2,23 միլիարդ ռուբլու չափով, ինչպես նաև առանց որևէ օրինական հիմքի մոտ 50 միլիարդի չափով ուրիշների ունեցվածքը պահում և վաճառում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։