ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են հնարավորինս շուտ սկսել 15 000 ուկրաինացի զինվորականների ուսուցումը․ Spiegel

ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են հնարավորինս շուտ սկսել 15 000 ուկրաինացի զինվորականների ուսուցումը․ Spiegel

Եվրամիության անդամ երկրները պայմանավորվել են հնարավորինս շուտ սկսել 15 000 ուկրաինացի զինվորականների ուսուցումը․ գրում է Spiegel-ը։

Ծրագրի համաձայն, որի վերջնական մանրամասները կքննարկվեն հաջորդ շաբաթ Բրյուսելում, Լեհաստանը կստանա ԵՄ միջոցներ՝ կենտրոնական գրասենյակ ստեղծելու համար, գործընթացի մի մասը կիրականացվի ԵՄ այլ երկրներում։

Գերմանիան առաջարկում է զինծառայողների ուսուցումն անցկացնել մարտական մոդելավորման կենտրոնում, երկրում կպատրաստվեն նաեւ ուկրաինացի ինժեներներ, բժիշկներ եւ այլ մասնագետներ։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն օգոստոսին ասել էր, որ Բեռլինը կպատրաստի ուկրաինացի զինվորներին, իսկ Դանիան հայտարարել էր, որ կաջակցի 130 զինվորական պատրաստելու Մեծ Բրիտանիայի նախագծին: