Այս տարի Զատիկը միասին նշում են ՀԱԵ-ի և Ռուս Ուղղափառ Եկեղեցու ծխականները․ ՌԴ դեսպանատան ուղերձը

Այս տարի Զատիկը միասին նշում են ՀԱԵ-ի և Ռուս Ուղղափառ Եկեղեցու ծխականները․ ՌԴ դեսպանատան ուղերձը

Հայաստանում ՌԴ դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել․

«Շնորհավորում ենք հավատացյալներին Քրիստոսի Հարության հրաշափառ տոնի առթիվ։

Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու ծխականները։ Այս զուգադիպությունը ևս մեկ անգամ ընդգծում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հոգևոր և մշակութային մտերմությունը։

Թող այս պայծառ տոնը լցնի ձեր սրտերը սիրով և ուրախությամբ։

Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց: Օրհնյա՜լ է Հարությունը Քրիստոսի»: