Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց

Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց

Լոնդոնում հայտնաբերել են 18-ամյա զինվորի մարմինը, որը հերթապահել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ դագաղի մոտ։ Այս մասին գրում է Shantnews.am-ը։

Հարազատների խոսքով՝ 18-ամյա Ջեք Բերնել-Ուիլյամսը ուղեկցել է սեպտեմբերի 19-ի սգո երթը, իսկ միապետի հուղարկավորությունից երկու շաբաթ անց մահացած են գտել: Երիտասարդի մարմինը հայտնաբերել են Հայդ-պարկի զորանոցում։

Ոստիկանության աշխատակիցները երիտասարդ բրիտանացու մահն անսպասելի են համարում։ Ընդ որում, նրանք նշում են, որ Բերնել Ուիլյամսի վաղաժամ մահվան մեջ կասկածելի ոչինչ չկա:

Պարբերականը գրում է, որ երիտասարդի ընտանիքը շատ հպարտ էր, որ Ջեքին ընտրել են թագուհու վերջին ճամփորդության ժամանակ ուղեկցելու համար։

Ավելի վաղ սեպտեմբերի 15-ին հայտնի էր դարձել, որ թագավորական պահապանն ուշագնաց է եղել Վեստմինստերյան պալատում Եղիսաբեթ II թագուհու դագաղի մոտ հերթապահության ժամանակ: Ընկնելուց մի քանի վայրկյան առաջ գվարդիականը կարճ ժամանակով դուրս է եկել, բայց հետո վերադարձել է իր տեղը։