Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցումը Հարավային Կովկաս

Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցումը Հարավային Կովկաս

Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության ընդլայնմամբ, և դրան Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցումը Հարավային Կովկաս, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք բացասաբար ենք գնահատում Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը, ինչի մասին բազմիցս ասվել է»,- ասել է նա։

Գալուզինի խոսքով՝ Եվրամիության խնդիրն է փորձել ոտք դնել Հարավային Կովկասում՝ ի վնաս ավանդական գործընկերների և տարածաշրջանի հարևան պետությունների շահերի՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի։

Մոսկվան նաև մտահոգված է, որ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է Երևանի հավանությամբ, այլև սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական, հավելել է փոխնախարարը։
«Բացի այդ, ինչպես գիտեք, այս տարվա ապրիլին առաքելությանը հայտնվեցին Կանադայի ներկայացուցիչներ, ինչը դե ֆակտո նշանակում է ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցում Հարավային Կովկաս»,- ընդգծել է Գալուզինը։

ՌԴ պաշտոնյայի խոսքովէ Մոսկվան նաև մտահոգված է, որ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է Երևանի հավանությամբ, այլև սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական։

«Բացի այդ, ինչպես հայտնի է, այս տարվա ապրիլին առաքելության կազմում հայտնվեցին Կանադայի ներկայացուցիչներ, ինչը դե ֆակտո նշանակում է ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցում Հարավային Կովկաս»,- ընդգծել է դիվանագետը։