Հայտնի է Իրանում նախագահական արտահերթ ընտրությունների օրը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի նահատակության կապակցությամբ կառավարության ճյուղերի ղեկավարները որոշել են արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել 2024 թվականի հունիսի 28-ին։
Հայտնել է ԻՌՆԱ-ն։
Երկուշաբթի օրը գործադիր իշխանության շենքում տեղի է ունեցել կառավարության ճյուղերի ղեկավարների հանդիպմանը, որը վարել է առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը։
Քննարկվել է նախագահական ընտրությունների գործընթացին վերաբերող Սահմանադրության 131-րդ հոդվածը 50-օրյա ժամկետում կյանքի կոչելու հարցը։
Ընտրությունների հաստատված օրվա հիման վրա թեկնածուների գրանցումը կիրականացվի մայիսի 30-ից հունիսի 3-ը, իսկ նախընտրական քարոզչությունը կտևի հունիսի 12-ից մինչև հունիսի 27-ի առավոտ։