Երթևեկության փոփոխություն՝ Նոր Նորքում

Երևանում մայիսի 6-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Նոր Նորքի Բաղյան փողոցից դեպի Գյուրջյան փողոց նախկին թույլատրված աջ և ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի միայն աջ: