ՌԴ-ն աջակցել է գերիների փոխանակման առաջարկին, սակայն Կիեւը մերժել է. Պեսկով
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների մասշտաբային փոխանակում իրականացնել և Սուրբ Ծննդյան հրադադար հայտարարել, սակայն Կիեւը մերժել է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Հունգարիայի վարչապետը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկ է արել Սուրբ Ծննդի նախօրեին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների խոշոր փոխանակում իրականացնել, ինչպես նաև հայտարարել սուրբծննդյան հրադադար։